«Բորուսիա»-ն ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմ»-ի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն չկարողացավ հաղթել «Հոֆենհայմ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բորուսիա»-ն արտագնա խաղում նախ առաջին գնդակ բաց թողեց առաջին խաղակեսի 42-րդ րոպեին: Իսկ հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ կեսի 55-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ մտավ միայն երկրորդ կեսի մեկնարկին: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1:
Այս տուրից առաջ «Բորուսիա»-ն 16 միավորով 2-րդ տեղում է:
Կարդացեք հոդվածը` English