«Սպարտակ»-ը ջախջախեց «Վոլգա»-ին. Արաս Օզբիլիսը գոլի հեղինակ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակ»-ը ջախջախեց «Վոլգա»-ին խոշոր 7:0 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Սպարտակ»-ն արտագնա խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի դարպասը: Ֆուտբոլի Հայաստանիազգային թիմի անդամ Արաս Օզբիլիսն առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում մեկնարկային կազմում էր: Հայ կիսապաշտպանը կարողացավ դառնալ գոլի հեղինակ, ինչպես նաև երկու անգամ կատարեց գոլային փոխանցում:
Մոսկվայի «Սպարտակ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի առաջնության շրջանակներում` սեպտեմբերի 26-ին մրցելով «Զենիթ»-ի հետ:
Կարդացեք հոդվածը` English