Մեծ հպարտություն է զգալ, որ ապրում ես ազատ ու անկախ երկրում. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հպարտ է, որ ապրում է ազատ և անկախ Հայաստանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը լրագրողների հետ զրույցում Լևոն Արոնյանը նշեց, որ շատ վառ է զգացումը, երբ գիտակցում ես, որ ապրում ես ազատ և անկախ երկրում:

«Երբ հասկանում ես, որ ներկայացնում ես մի երկիր, որն ազատ է ու անկախ, դա արդեն մեծ հպարտություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արոնյանը՝ հավելելով, որ դա հազվադեպ զգացում է:

Նա հավելեց, որ շատ ուրախ է ու հպարտ, որ ապրում է հենց այսպիսի Հայաստանում:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն