Life

Քարդաշյանների այցը Հայաստան սեպտեմբերին կլինի էկրաններին

1 րոպեի ընթերցում

Քարդաշյանների այցը Հայաստան սեպտեմբերին կլինի էկրաններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի 10-րդ սեզոնը կներկայացնի Քարդաշյանների ընտանիքի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քիմ և Քլոե Քարդաշյանների, Քանյե Ուեսթի և փոքրիկ Նորթի հայաստանյան այցի դրվագները հեռուստաշոուի եթերում կլինեն սեպտեմբերի 20-ից:

Հաղորդվում է, որ ռեալիթի շոուն Քարդաշյանների այցը Հայաստան կներկայացնի 4 մասով:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել էին մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում:

Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության արժանացավ նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադարձան Հայոց ցեղասպանությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում