Life

Հաշվապահները հաշվել են հարթակի վրա թոփ-մոդելի քայլի արժեքը

2 րոպեի ընթերցում

Հաշվապահները հաշվել են հարթակի վրա թոփ-մոդելի  քայլի արժեքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հաշվապահական հաշվառքի փորձագետների ասոցիացիայի (AAT) փորձագետները հաշվել են հարթակի վրա թոփ-մոդելի քայլի արժեքը: Որպես օրինակ ֆինանսիստները դիտարկել են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մանեկենուհիներից մեկի՝ Քառլի Քլոսի վաստակած գումարները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով InStyle UK-ին:

AAT-ի տվյալներով՝ հարթակի վրա 23-ամյա Քլոսի արած ամեն քայլը, որը L’Oreal Paris կոսմետիկական ապրանքանիշի դեմքն Է եւ մասնակցում Է աշխարհի առաջատար դիզայներների ցուցադրանքներին, միջին հաշվով վճարվում Է 301 դոլարի չափով: Հաշվապահներն օգտագործել են գերմոդելի՝ մեկ անգամ հարթակ բարձրանալու հոնորարի վերաբերյալ տվյալները, որը կազմում Է 9325 դոլար: Հաշվարկներում նաեւ նկատի Է առնվել հարթակի ստանդարտ երկարությունը՝ 30 մետր:

Համեմատության համար ֆինանսիստները ներկայացրել են ամերիկացի մանեկենուհի Մոլլի Բեյրի վաստակած գումարի չափը, որին փորձագետները բնութագրել են որպես տիպիկ միջինվիճակագրական մոդել (ոչ սկսնակ, ոչ Էլ աստղ): 2015 թվականին 48 դեֆիլի մասնակցության համար 18-ամյա Բեյրի ստացած հոնորարը կազմել Է 2640 դոլար:

AAT-ում բացատրել են, որ հետազոտության նպատակն Է եղել համեմատել հայտնի մոդելների եւ նրանց պակաս հայտնի գործընկերների եկամուտները: Դա թույլ Է տվել ցույց տալ, որ նույն աշխատանքի դիմաց վճարվող գումարը կախված Է մանեկենուհու աստղային կարգավիճակից:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում