Թաիլանդում սաստիկ հեղեղումների պատճառով աղետի գոտի են հայտարարվել հինգ նահանգներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում սաստիկ հեղեղումների պատճառով աղետի գոտի Է հայտարարվել հինգ նահանգների տարածքը, որտեղ, այդ թվում, գտնվում Է մեծ ժողովրդականություն վայելող Պատայյա առողջարանային քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Արեւադարձային փոթորկի հետեւանքով ճանապարհները եւ բնակելի թաղամասերը ջրածածկ են եղել Չոնբուրի, Սիսակետ, Սուրին, Տակ եւ Չանտհաբուրի նահանգներում: Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ջրի տակ են հայտնվել Բանգկոկը Պատայյայի հետ կապող արագընթացիկ մայրուղու տեղամասերը: Իսկ բուն առողջարանի տարածքն անցած գիշեր նույնպես ենթարկվել Է տարերքի հարվածին:

Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ջրի մակարդակը գերազանցել Է մեկ մետրի նշագիծը: Քաղաքի փողոցները վերածվել են վարար գետերի: Այժմ կրկին անձրեւ Է տեղում: Հեռուստատեսությամբ նախազգուշացվել Է, որ այսօր գիշերը ջուրը կարող Է բարձրանալ մինչեւ երեք մետր:

Արեւադարձային փոթորիկը Թաիլանդի հյուսիսարեւելյան տարածքում մոլեգնում Է արդեն երրորդ օրը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ այս շրջանում առատ տեղումներ կդիտվեն առնվազն մինչեւ սեպտեմբերի 18-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` EPA

Հայերեն Русский

Քասախ համայնքի նախկին ղեկավարն ու համայնքապետարանի ևս 5 նախկին աշխատակիցներ ձերբակալվել են

ԱԺ-ում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց

Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գրանցել է գոհացուցիչ արդյունքներ. ՍԱՏՄ

Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հզոր թայֆունը կաթվածահար է արել կյանքը Չինաստանի արևելքում

Իրանը և Օմանը կստեղծեն նոր մեխանիզմներ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ավարտել է Կոլումբիայի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարարն ավարտել է Բրիստոլի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետը շարունակում է բարձր պաշտոններում նշանակել արտերկրում կրթված մասնագետներին. նոր նշանակում

Արենիում կհիմնվի գինու թանգարան