Միջազգային

Թաիլանդում սաստիկ հեղեղումների պատճառով աղետի գոտի են հայտարարվել հինգ նահանգներ

2 րոպեի ընթերցում

Թաիլանդում սաստիկ հեղեղումների պատճառով աղետի գոտի են հայտարարվել հինգ նահանգներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում սաստիկ հեղեղումների պատճառով աղետի գոտի Է հայտարարվել հինգ նահանգների տարածքը, որտեղ, այդ թվում, գտնվում Է մեծ ժողովրդականություն վայելող Պատայյա առողջարանային քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Արեւադարձային փոթորկի հետեւանքով ճանապարհները եւ բնակելի թաղամասերը ջրածածկ են եղել Չոնբուրի, Սիսակետ, Սուրին, Տակ եւ Չանտհաբուրի նահանգներում: Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ջրի տակ են հայտնվել Բանգկոկը Պատայյայի հետ կապող արագընթացիկ մայրուղու տեղամասերը: Իսկ բուն առողջարանի տարածքն անցած գիշեր նույնպես ենթարկվել Է տարերքի հարվածին:

Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ջրի մակարդակը գերազանցել Է մեկ մետրի նշագիծը: Քաղաքի փողոցները վերածվել են վարար գետերի: Այժմ կրկին անձրեւ Է տեղում: Հեռուստատեսությամբ նախազգուշացվել Է, որ այսօր գիշերը ջուրը կարող Է բարձրանալ մինչեւ երեք մետր:

Արեւադարձային փոթորիկը Թաիլանդի հյուսիսարեւելյան տարածքում մոլեգնում Է արդեն երրորդ օրը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ այս շրջանում առատ տեղումներ կդիտվեն առնվազն մինչեւ սեպտեմբերի 18-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում