Life

Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման ժամանակ 2 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման ժամանակ 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվող փոքր ինքնաթիռը կործանվել է` դառնալով 2 մարդու մահվան պատճառ։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, միջադեպը, որի պատճառները դեռևս անհայտ են, տեղի է ունեցել Կոլումբիայում: Հաղորդվում է, որ Քրուզն ինքնաթիռում չի եղել: Բացի այդ, ևս մեկ անձ վնասվածքներ է ստացել:

elheraldo.co –ն տեղեկացնում է, որ Piper PA-60 ինքնաթիռը Մեդելինից Սանտա-Ֆե էր ուղևորվում:

Քրուզը նկարահանվում է մի ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի սկզբին։ Ֆիլմը պատմում է մի օդաչուի մասին, ով աշխատում էր հայտնի մեդելինյան կարտելի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում