Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը կպայքարեն Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներ

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը կպայքարեն Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի աշխարհի առաջնություն մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լաս Վեգասում գորգ դուրս կգան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և գերծանր քաշային Լևան Բերյանիձեն:

Նախօրեին Հայաստանը ներկայացնող ըմբիշներից կրկին ոչ մեկ մեդալ կամ Օլիմպիական խաղերի վարկանիշ չվաստակեց: 86 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիևը հենց որակավորման փուլում պարտվեց ֆին Վիլի Տապանի Հեինոյին 2:3 հաշվով։ Այնուհետ հետագա պայքարից դուրս մնաց 97 կգ քաշային Էդգար Ենոքյան, ով 1/16 եզրափակչում զիջեց կորեացի Ջաեգանգ Կիմին: Վերջինը պայքարը ավարտեց Վոլոդյա Ֆրանգուլյանն, ով հասավ մինչև քառորդ եզրափակիչ և զիջեց բուլղար Վլադիմիր Դուբովին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում