Life

Թեյլոր Սվիֆթը «Էմմի» մրցանակի Է արժանացել ինտերակտիվ ծրագրի համար

2 րոպեի ընթերցում

Թեյլոր Սվիֆթը «Էմմի» մրցանակի Է արժանացել ինտերակտիվ ծրագրի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթին «Էմմի» հեռուստամրցանակ Է շնորհվել «Ինքնատիպ ինտերակտիվ ծրագիր անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Լոս Անջելեսում:

Ամերիկյան հեռուստատեսության լավագույն ծրագրերի համար «Էմմի» մրցանակի հանձնման հերթական՝ թվով 67-րդ, արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» թատրոնում: Ավանդույթի համաձայն, դափնեկիրներից մի քանիսի անունները հայտարարվում են վաղաժամկետ, որպեսզի ապահովվի նրանց ներկայությունը մարցանակաբաշխությանը: Նրանց թվում հայտնվել Է նաեւ Թեյլոր Սվիֆթը, որն այժմ իր ժողովրդականության բարձրակետին Է ԱՄՆ-ում:

«Էմմի»-ի ժյուրին նշել Է AMEX Unstaged: Taylor Swift Experience ծրագիրը, որը նվիրված Է Black Space երաժշտական տեսահոլովակի ստեղծման գործընթացին Սվիֆթի «1989» ալբոմից սինգլի հիման վրա:

«Հանդիսատեսները բացառիկ հնարավորություն են ստանում հայտնվելու երգչուհի երաժշտական արվեստանոցում»,-իր մեկնաբանության մեջ նշել Է Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիան, որը «Էմմի» մրցանակի հիմնադիրն Է:

Բացի այդ, օգոստոսի վերջին օրը Թեյլոր Սվիֆթը հաղթանակ Է տարել NTV հեռուստաալիքի «Վիդեո-մյուզիք Էվորդս»-ի երեք առաջատար անվանակարգերում: Ընդսմին նա նվաճել Է «Տարվա տեսահոլովակ» առավել հեղինակավոր մրցանակը «1989» ալբոմից Bad Blood տեսահոլովակի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում