Եվրատեսիլի ֆինն մասնակիցները երգ են թողարկել հաջակցություն փախստականների ընդունման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիննական «Պերտի Կուրիկի անվանակոչությունը» պանկ-խումբը, որն այս տարի երկիրը ներկայացրել Էր Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթում, որոշել Է անսովոր եղանակով հանդես գալ հաջակցություն փախստականների ընդունման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատարողներն ավելի վաղ ամբողջ աշխարհում իրենց նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն են գրավել այն բանով, որ կարիերա են անում ռոք-բեմում, չնայած նրանց տրված ախտորոշմանը՝ Դաունի համախտանիշ: Ու թեեւ Եվրատեսիլում նրանց չհաջողվեց անցնել եզրափակիչ, նրանք լսարանի կողմից հիշվեցին մրցույթի պատմության մեջ ամենակարճ երգերից մեկով՝ դրա տեւողությունը կազմել Է ընդամենը 1,27 րոպե:

Կոմպոզիցիան, որը կոլեկտիվը կատարել Է ապաստան խնդրողների ընդունման՝ հայենակիցների ջանքերի պաշտպանության համար, Էլ ավելի կարճ Է՝ ընդամենը 1,01 րոպե: Խմբի մասնակիցները կարծում են, որ այն բովանդակում Է ամենակարեւոր բառերը, որպեսզի եվրոպացիները ավելի լավ հասկանան պատերազմից փախչող մարդանց վիճակը:

«Այս երկրում փախստականներին անհրաժեշտ Է տրամադրել իրավունքներ եւ պաշտպանություն: Նրանցից ոչ մեկին չի կարելի վիրավորել, խփել եւ տանջել: Որովհետեւ նրանց սեփական երկրում սարսափելի պատերազմ Է, եւ նրանք ապաստան են փնտրում Ֆինլանդիայում»,- ընկերների նվագակցության ներքո երգել Է խմբի մենակատար Կարի Ալտոն:

Հանրապետության ներքին գործերի նախարարության գնահատումներով՝ այս տարի Ֆինլանդիա կարող Է գալ մինչեւ 25 – 30 հազար փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո