Սպորտ

«Բորուսիա»-ն պատրաստվում է Մխիթարյանին առաջարկել նոր պայմանագիր

1 րոպեի ընթերցում

«Բորուսիա»-ն պատրաստվում է Մխիթարյանին առաջարկել նոր պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին տեղեկացնում է Tranfermarkt.de-ն` վկայակոչելով Sport Bild-ին: Ըստ տեղեկատվության, դորտմունդիցները պատրաստվում են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների գործընթացը սկսել արդեն առաջիկա ձմռանը:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

ՀՀ ընտրանու ավագը դորտմունդյան ակումբ էր տեղափոխվել 2013 թվականին` 27,5 մլն եվրոյով: Նրա գործող պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում