Life

Հարավաֆրիկացի գիտնականները մարդու նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկացի գիտնականները մարդու նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) քարայրներից մեկում հայտնաբերել են մարդու՝ նախկինում անհայտ տեսակի մնացորդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտարարել Է Յոհաննեսբուրգի Վիտվատերսրանդի համալսարանի պրոֆեբսոր Լի Բերգերը, որը գլխավորել Է գիտարշավը: «Ես ուրախ եմ ձեզ ծանոթացնելու մարդու նոր նախնիի հետ»,- Բերգերի խոսքը մեջբերում Է France-Presse գործակալությունը:

Բերգերը հավելել Է, որ նոր տեսակն ստացել Է Homo naledi անվանումը, նշել Է Associated Press գործակալությունը:

ՀնԷամարդաբան Ջոն Հոքսի տվյալների համաձայն՝ նոր տեսակը ցուցադրում Է մարդուն հատուկ եւ ավելի պրիմտիվ բնութագրերի զարմանալի խառնուրդ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, գիտնականները հայտնաբերել են առնվազն 15 մարմինների մնացորդներ, դրանց տարիքը պարզել չի հաջողվել, ինչի պատճառով դժվար Է որոշել գտածոյի կարեւորությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում