Life

Ավետ Բարսեղյանը «Գուշակիր մեղեդին» հաղորդումը երաժշտական ժամանցի լավ տարբերակ է համարում

2 րոպեի ընթերցում

Ավետ Բարսեղյանը «Գուշակիր մեղեդին» հաղորդումը երաժշտական ժամանցի լավ տարբերակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Գուշակիր մեղեդին» հաղորդումը լավ երաժշտական ժամանցի տարբերակ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց նախագծի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

««Գուշակիր մեղեդին» հաղորդումը, վստահաբար, կլցնի Հանրային հեռուստաընկերության բոլոր հեռուստադիտողների երեկոները: Այն կառանձնանա երաժշտականության եւ ինտելեկտուալի սահմանագծով, իսկ անձնապես ինձ համար՝ որպես Հանրայինում իմ վարած երաժշտական մեծ նախագիծ: Հաղորդումը հեռուստադիտողին կտա բացարձակ լավ երաժշտական ժամանցի տարբերակ, կօգնի հանգստանալուն զուգահեռ, շահագրգռված դիտել»,-նշեց նա:

Ավետ Բարսեղյանը հավելեց, որ նկարահանումներն անցել են ճիշտ գծագրված ժամային գրաֆիկով, քանի որ աշխատող ամբողջ անձնակազմը գերպրոֆեսիոնալ է:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին հանձնեց միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը: Առաջին ալիքի եթերում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:25-ին, կլինի «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը:

Ծրագրի հյուրերը կլինեն հասարակական- քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Հենց նրանք կմրցեն եւ իրենց երաժշտական գիտելիքները կփոխանցեն Հանրայինի հեռուստադիտողներին:

Նկարահանումներին մասնակցում են Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամները, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում