Միջազգային

Գերմանիան հայտարարել Է տարեկան մինչեւ 500 հազար փախստական ընդունելու հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան հայտարարել Է տարեկան մինչեւ 500 հազար փախստական ընդունելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները հնարավոր են համարում տարեկան շուրջ 500 հազար փախստական ընդունել մի քանի տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳՖՀ-ի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

«Կարծում եմ, որ մենք, անտարակույս, կկարողանանք գլուխ հանել տարեկան կես միլիոն փախստականներից, եւ դա՝ մի քանի տարվա ընթացքում»,-հայտարարել Է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Փոխկանցլերի համոզմամբ՝ ԵՄ-ի բոլոր երկրները պետք Է մասնակցեն Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից ժամանած փախստականների տեղավորման գործին, որոնք Եվրոպայում փրկություն են որոնում պատերազմներից ու աղքատությունից:

Սպասվում Է, որ այս տարի 800 հազարից ավելի փախստականներ են ապաստան կխնդրեն Գերմանիայում, ինչը չորս անգամ ավելի Է, քան 2014 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում