Տարածաշրջանային

Դավութօղլուն մանկասպան է. Դեմիրթաշ

1 րոպեի ընթերցում

 Դավութօղլուն մանկասպան է. Դեմիրթաշ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը հայտարարել է, որ կրկին երկրում միանձնյա իշխանություն վերցնելու համար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մահվան է ուղարկում երկրի զինվորին, ոստիկանին եւ քուրդ երիտասարդներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DemokratHaber-ը, Դեմիրթաշը Թուրքիայի վարչապետ եւ ԱԶԿ-ի առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի հասցեին խիստ արտահայտություններ է կատարել` մեղադրելով նրան երեխաներ սպանելու մեջ:

«Ջիզրեում երեխաներ են սպանվում եւ թույլ չեն տալիս նրանց հուղարկավորել: Ուզում եմ հիշեցնել Դավութօղլուին. դուք երեխաների մարդասպան եք, պատմության մեջ կմնաք որպես երեխաների հուղարկավորությունը թույլ չտվող վարչապետ: Ամբողջ Թուրքիայի հասարակությունը գիտի, թե ինչու եք դա անում: Միանձնյա իշխանություն լինելու համար դուք մահվան ենք ուղարկում զինվորին, ոստիկանին եւ քուրդ երիտասարդին: Մարդիկ պարտավոր չեն մեռնել ձեր նկրտումների համար: Ասում եք, թե զոհաբերելու եք մեր զավակներին, սակայն, ձեզանից ոչ մեկի որդին զինծառայություն չի անցել», -ասել է Դեմիրթաշը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում