Փարիզում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց է տեղի ունեցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արևելքի քրիստոնյաները վտանգի մեջ են» (CHREDO) խմբի ղեկավար Պատրիկ Կարամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին Փարիզում Թուրքիայի դեսպանատան շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Թուրքիայի երկակի քաղաքականության Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Ցույցին մասնակցել են սիրիացիներ, հայեր, քրդեր, եզդիներ և լիբանանցիներ, ովքեր իրենց բողոքն են հայտնել ստեղծված պայմաններում թուրքական պետության քայլերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:

«Հարյուր տարի անց էլ Արևելքում քրիստոնյաների, եզդիների և փոքրամասնությունների ցեղասպանության ոճրագործը համարվող Թուրքիան իր տարածքով թույլատրում է մարդկանց, զենքի և նավթի տեղափոխումը` ի օգուտ ահաբեկչական կազմակերպությունների, որոնք ներկայում խանգարում են նաև Եվրոպային»,- նշել է Կարամը: Նա հորդորել է Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը և հստակ դիրքորոշում ընդունել պաշտոնական Անկարայի քաղաքականության նկատմամբ: CHREDO-ի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան տեղ չունի սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի արտգործնախարարության նախաձեռնած Փարիզի կոնֆերանսում, որը թուրքական կողմը կրկին կարող է փորձել վերածել հարմար հարթակի իրեն արդարացնելու և երկակի խաղը շարունակելու նպատակով:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի ղեկավար Արա Թորանյանը հիշեցրել է, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել 1915 թվականին հայերի, ասորիների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը: «Ժամանակը ոչինչի չի հանդարտեցնում, ժամանակն ի զորու չէ փոխել մարդկության դեմ կատարված հանցագործությունների բնույթը: Քանի դեռ Թուրքիան կշարունակի պահպանել ներկա դիրքորոշումը, տառապանքը կշարունակվի, և խնդիրը չի կարգավորվի»,- նշել է նա:

Փարիզի 16-րդ շրջանի ղեկավար Կլոդ Գոասգենը ևս հանդես է եկել ելույթով` ընդգծելով, որ Թուրքիան պետք է դատապարտվի «Իսլամական պետությանն» աջակցելու համար, ինչի շնորհիվ իսլամիստական խմբավորումը կարողացավ «ծաղկում ապրել»:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ