Ջասթին Բիբերը Spotify երաժշտական ծառայության ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Spotify եւ iTunes երաժշտական ծառայությունների ռեկորդ Է սահմանել իր "What Do You Mean?" նոր սինգլի ներբեռնումների թվաքանակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրա հայտնվելու պահից հինգ օրվա ընթացքում Բիբերի երգը ներբեռնվել Է 21 մլն անգամ:

«Դրանով իսկ գերազանցվել Է նախկին ռեկորդը, որը One Direction խումբը սահմանել Էր 20 մլն նեռբեռնումներով»,- նշում Է The Wrap հրատարակությունը:

Միաժամանակ "What Do You Mean?" սինգլը iTunes առցանց խանութի ռեկորդ Է սահմանել դրա վարկանիշի առաջին տեղ դուրս գալու արագությամբ: Այն 5 րոպեով առաջ Է անցել նախորդ ռեկորդակրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն English Русский