Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցմամբ` Մխիթարյանը ստացել է ձայների 46տոկոսը: 25 տոկոսով երկրորդ տեղը զբաղեցրել է «Այնտրախտ»-ի ֆուտբոլիստ Լյուկ Կաստայնյոսը, իսկ երրորդ տեղում` Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլերը`ձայների 10 տոկոսով:

3-րդ տուրում Մխիթարյանը «Բորուսիա»-«Հերտա» մրցավեճում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ և ողջ խաղի ընթացքում իր թիմի հարձակման գծի գլխավոր խաղարկողն էր: Դորտմունդցիներն առավելության էին հասել 3:1 հաշվով:

Կաստանյոսը և Մյուլերը, համապատասխանաբար, «Շտուտգարտ»-ի և «Բայեր»-ի հետ մրցավեճերում դարձել էին դուբլի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում