Սպորտ

Օզբիլիսը հրաժավել է տեղափոխվել Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսը հրաժավել է տեղափոխվել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի«Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին«Наш футбол» հեռուստաընկերության եթերում «90 минут плюс»հաղորդման ժամանակ հայտնել է հայազգի մեկնաբանՆոբել Առուստամյանը՝ ավելացնելով, որ «Սպարտակ»-ը ցանկացել է վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել է, որ թուրքական «Բուրսասփոր»-ն Օզբիլիսի համար պաշտոնական առաջարկ է արել մոսկովյան ակումբին:

Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիզը «Սպարտակ»-ի կազմում անցկացրել է ընդամենը 20 րոպե՝ փոխարինման դուրս գալով: ՌԴ պրեմիեր լիգայի մյուս բոլոր խաղերում 25-ամյա կիսապաշտպանը նստած է եղել պահեստայինների նստարանին: Հայտնի էր դարձել նաև, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է իսպանական«Ռայո Վալեկանո»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում