Սպորտ

Միշել Պլատինին իր թեկնածությունը չի առաջադրի ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Միշել Պլատինին իր թեկնածությունը չի առաջադրի ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ 28 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել ՈւԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններին, որոնք կայանալու են 2019թ-ին:

«Սրանով ես ավարտում եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Reuters-ին հայտնել է Պլատինին: Սակայն դա չի նշանակում, որ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը մտադիր է ընդհանրապես հեռանալ աշխարհի ամենազանգվածային սպորտաձեւից:

Պլատինին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ֆուտբոլային մեկ այլ կազմակերպության` ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար ընտրություններին: ՖԻՖԱ-ի նոր ղեկավարի ընտրությունը կկայանա 2016թ-ի փետրվարի 26-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում