Life

«Սարսափների ամերիկյան պատմության» ստեղծողները Լեդի Գագային ներկայացրել են նոր կերպարով

1 րոպեի ընթերցում

«Սարսափների ամերիկյան պատմության» ստեղծողները Լեդի Գագային ներկայացրել են նոր կերպարով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալն ստեղծողները հինգերորդ սեզոնի գլխավոր հերոսներին ներկայացրել են նոր կերպարներով: Նրանց լուսանկարները հրապարակել Է Entertainment Weekly հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարներում կա նաեւ երգչուհի Լեդի Գագան, որը նախագծում կհայտնվի առաջին անդամ: Նա խաղացել Է բարձրաշխարհիկ առյուծի եւ հյուրանոցի սեփականատիրոջ դերը, որտեղ ծավալում Է նոր Էպիզոդների գործողությունը: Սեզոնի պրեմիերան կկայանա 2015 թվականի հոկտեմբերին:

«Գլամուր, բայց մահացու վտանգավոր կոմսուհին իր առողջ տեսքը պահպանում Է սեքսի եւ արյան օգնությամբ. նա սպանում Է շատ մոդայիկ ձեռնոցով, որը հյուսված Է մետաղյա մատանիներից»,-նշում Է հրատարակությունը: Լեդի Գագան ինքը պարզաբանել Է, որ իր հերոսուհին ուժեղ կին Է, որը շատ փորձությունների միջով Է անցել:

Entertainment Weekly-ն ունի նաեւ մյուս դերասանների լուսանկարները, որոնք նույնպես նկարահանվել են «Սարսափների ամերիկյան պատմություն»-ում՝ Մեթ Բոմերի, Ուես Բենթլիի, Սառա Փոլսոնի, Անջելա Բասեթի եւ Նաոմի Քեմփբելի:

Օգոստոսին ավելի վաղ սերիալի ստեղծողները YouTube-ով հրապարակել են հինգերորդ սեզոնի երկու թիզերները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում