Life

Universal Pictures-ը Հոլիվուդի ռեկորդ Է սահմանել արտասահմանյան դրամամուտքերի չափերով

1 րոպեի ընթերցում

Universal Pictures-ը Հոլիվուդի ռեկորդ Է սահմանել արտասահմանյան դրամամուտքերի չափերով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Pictures կինոընկերությունը Հոլիվուդի ռեկորդ Է սահմանել՝ ընթացիկ տարում ԱՄՆ-ի սահմաններից դուրս 3,78 միլիարդ դոլար հավաքելով իր ֆիլմերի ցուցադրման համար: Դրանով իսկ կինոընկերությունը գերազանցել Է 20th Century Fox ընկերության նվաճումը՝ 3,73 միլիարդ դոլար, որի ռեկորդը պահպանվում Էր գրեթե մեկ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Universal Pictures-ի այսքան խոշոր ֆինանսական հաջողությունն ապահովվել Է առաջին հերթին երկու՝ «Ֆորսաժ 7» եւ «Յուրայի շրջանի աշխարհը» ֆիլմերով, նշել Է Variety հանդեսը: Դրանք միջազգային շուկաներում վաստակել են համապատասխանաբար 1,2 միլիարդ եւ 983 միլիոն դոլար:

Եկամուտների չափով դրանց հաջորդում են հոլիվուդյան կինոստուդիայի եւս երկու ֆիլմեր՝ «Մինիոնները»՝ 670,2 միլոն դոլար եւ «Մոխրագույնի հիսուն երանգները»՝ 404,1 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում