Ռեփեր Քանիե Ուեսթին շնորհվել Է MTV Video Music Awards-ի Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական տեսահոլովակների MTV Video Music Awards հեղինակավոր ամենամյա մրցույթի կազմակերպիչները Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակը շնորհել են ամերիկացի հայտնի ռեփեր Քանիե Ուեսթին՝ ստեղծագործական կարիերայում ձեռքբերումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հայտարարվել Է Լոս Անջելեսում:

Մրցանակի մյուս դափնեկիրների հայտարարման արարաղությունը կկայանա առաջիկա կիրակի՝ օգոստոսի 30-ին, Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» թատրոնում:

Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակը, որը նախորդ տարիներին շնորհվել Է հանրահայտ այնպիսի կատարողների, ինչպիսիք են Դեւիդ Բոուին, Մադոննան եւ ինքը՝ Մայքլ Ջեքսոնը, համարվում Է MTV Video Music Awards-ի պարգեւներից ամենահեղինակավորներից մեկը: Մրցանակակրի անունը հայտարարվում Է հանդիսավոր արարողությունից մեկ շաբաթ առաջ, որպեսզի ապահովվի միջոցառմանը դափնեկրի ներկայությունը:

Ինչպես հաղորդել Է KTLA հեռուստաալիքը, 38-ամյա Քանիե Ուեսթն արդեն հաստատել Է իր մասնակցությունը: Ավելին, նա հայտնել Է, որ հանդես կգա նոր համարով, որը տեղ Է գտել թողարկման պատրաստվող SWISH ալբոմում:

Ուեսթի ալբոմների վաճառքների քանակը հասնում Է 21 միլիոնի: MTV Video Music Awards-ի առաջիկա մրցանակաբաշխությանը նրա մասնակցությունը մեծացնում Է համընդհանուր հետաքրքրությունը դրա նկատմամբ: Այս տարի պարգեւատրումներ կլինեն մրցանակի 16 անվանակարգերում, ներառյալ «Տարվա լավագույն տեսագրությունը»:

Մրցանակը NTW երաժշտական հեռուստաալիքի կողմից 1984 թվականին հիմնվել Է երաժշտական տեսահոլովակների համար: MTV Video Music Awards-ը շատ արագ դարձավ համաշխարհային երաժշտության եւ կինեմատոգրաֆի այդ ժանրի առավել նկատելի պարգեւներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский