Հասարակական

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին պատահարի հետեւանքով ուղեւոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին պատահարի հետեւանքով ուղեւոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, օգոստոսի 23-ին, ժամը 03.45-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին (տեղափոխել է գարեջուր):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել անձը չպարզված մոտ 40 տ. տղամարդ (ուղևոր), ով «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Ըստ ականատեսների՝«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդըհեռացել է դեպքի վայրից, իսկ «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը բացակայում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում