1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները Ռեհանլի քաղաքից սկսել են Սիրիայի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ բետոնե պատի կառուցման աշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է AP-ն:
Իր հերթին, թուրքական Dogan գործակալությունը նշում է, որ 12 կմ երկարությամբ պատն արդեն կառուցվել է թուրք-սիրիական սահմանագծի մի հատվածում: Պաշտոնական դեմքերը դեռևս չեն մեկնաբանել բետոնե պատի հետ կապված հարցերը:
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը վկայակոչելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրը, տեղեկացրել էր, որ երկրի իշխանությունները հուլիսի 20-ին թուրքական Սուրուչե քաղաքաում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ցանկություն են հայտնել պատ կառուցել Սիրիայի հետ սահմանագծին: