Սպորտ

Արժանի հաղթանակ էր. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Արժանի հաղթանակ էր. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը նորվեգական «Օդդ»-ի հետ: «Արժանի հաղթանակ էր եւ տպավորիչ թիմային վերադարձ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Նորվեգական ակումբին «Բորուսիա»-ն հաղթել է 4:3 հաշվով, իսկ հաղթական գոլը խփել է Մխիթարյանը: Խաղի առաջին կեսում դորտմունդցիները պարտվելիս են եղել 0:3 հաշվով:

Գերմանական Der Westen և հայտնի Goal.com կայքի վարկածներով Մխիթարյանի ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում