«Ուլիս»-ը համալրել է կազմը
1 րոպեի ընթերցում
![«Ուլիս»-ը համալրել է կազմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/815913.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Ուլիս»-ը նոր պայմանագրեր է ստորագրել մի քանի խաղացողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, մինչև մրցաշրջանի ավարտն «Ուլիս»-ի կազմում հանդես կգան Անդրեյ Շախգելդյանը, Ալեքսանդր Յուշինը, Դանիել Օզբիլիսը, Բեն Ազիզ Իսմա Զագրեն և Գիորգի Կաչկաչիշվին:
Չնայած ստորագրած պայմանագրերին առայժմ մեր առաջնությունում հանդես գալու իրավունք են ստացել Դանիել Օզբիլիսն ու Անդրեյ Շախգելդյանը: