Ձայնագրող ընկերության հետ The Beatles-ի առաջին պարտավորագիրը աճուրդի կհանվի Նյու Յորքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Heritage Auctions աճուրդային տունը վաճառքի է հանում ձայնագրող ընկերության հետ առաջին պարտավորագիրը, որն ստորագրել են The Beatles բրիտանական խմբի անդամները: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է աճուրդային տան լոտերի գնահատման եւ իրացման հարցերով տնօրեն Դին Հոյերմայերը, աճուրդում, որն այս տարվա սեպտեմբերի 19-ին տեղի է ունենալու Նյու Յորքում, փաստաթղթի արժեքը կարող է գերազանցել 150 հազար դոլարը:

«Պարտավորագիրը 1961 թվականին կնքվել է The Beatles-ի եւ գերմանացի պրոդյուսեր Բերտ Քեմփֆերթի միջեւ, որը ներկայացնում էր Polydor ձայնագրման ընկերությունը,- նշել է Հոյերմայերը:- Այն գրված է գերմաներենով եւ բաղկացած է վեց էջից»: «Միանգամայն հնարավոր է, որ այն կվաճառվի ավելի մեծ գումարով, քան 150 հազար դոլարը,- ընդգծել է նա:- Հարկ է հաշվի առնել, որ սա եզակի փաստաթուղթ է, գուցեեւ ամենաարժեքավորը նրանցից, որոնք վերաբերում են խմբին եւ երբեւիցե աճուրդի են հանվել»:

The Beatles խումբն ստեղծվել է 1960 թվականին: Դրա կազմի մեջ մտնում էին Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Փիթեր Բեսթը, որին 1962 թվականին փոխարինեց Ռինգո Սթարը:

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո