Life

Ամերիկացի դերասան Էմիլ Հիրշը 15 օրվա կալանքի Է դատապարտվել խուլիգանության համար

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի դերասան Էմիլ Հիրշը 15 օրվա կալանքի Է դատապարտվել խուլիգանության համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Էմիլ Հիրշը Փարք-սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) դատարանում իրեն մեղավոր Է ճանաչել խուլիգանական զանցանքի համար, ինչը դրսեւորվել Է կնոջ նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Էյ Բի Սի հեռուստաալիքին, դատախազի հետ արտադատական համաձայնության արդյունքում 30-ամյա Հիրշը այդ խոստովանության դիմաց ստացել Է 15 օրվա բանտային կալանք, 50 ժամ հանրօգուտ աշխատանքներ եւ 4750 դոլարի չափով տուգանք:

«Դատավորը վավերացրել Է այդ համաձայնությունը եւ համապատասխան դատավճիռ կայացրել»,-նշում Է հեռուստաալիքը:

Այս տարվա հունվարին, գտնվելով Փարք-սիթի քաղաքի գիշերային ակումբում, Հիրշն անսպասելիորեն բռնել Է «Պարամաունտ փիքչերս» խմբի մեջ մտնող «Ինսերջ փիքչերս» կինոընկերության փոխնախագահ Դանիելա Բեռնֆելդի վզից, նրան քաշ տվել ամբողջ սեղանով մեկ եւ նետել հատակին: Դրա հետեւանքով նա կորցրել Է գիտակցությունը:

Նախնական լսումների ընթացքում Հիրշը դատարանում հայտարարել Է, որ ոչինչ չի հիշում այս միջադեպի վերաբերյալ, քանի որ դրանից քիչ առաջ դեղորայք Է ընդունել, որոնք հետո խառնել Է խմիչքներին:

Այժմ դերասանն իրեն մեղավոր Է ճանաչում այդ անվայել արարքի համար եւ դժվարանում Է բացատրել իր վարքագիծը: Շատերն այն կարծիքին են, որ Հիրշը լավ Է պրծել, քանի որ նրան սպառնում Էր 5 տարվա բանտարկություն:

Էմիլ Հիրշը լայն ճանաչում Է ստացել 2007 թվականին ռեժիսոր Շոն Փենի «Վայրի պայմաններում» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Այստեղ նա խաղացել Է ամերիկացի հայտնի ճանապարհորդ Քրիստոֆեր Մաքքենդլեսի դերը, որն աչքի Է ընկնում իր Էկզոտիկ կենսաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում