Life

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին կմասնակցի Դաունի համախտանիշով մոդել Մեդելին Սթյուարթը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին կմասնակցի Դաունի համախտանիշով մոդել Մեդելին Սթյուարթը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Նորաձեւության շաբաթի մասնակիցներից մեկը կդառնա Դաունի համախտանիշով 18-ամյա մոդել Մեդելին Սթյուարթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «արմենպրես»-ը, աղջիկը գրել Է Instagram-ի իր Էջում:

Աղջկա մայրը՝ Ռոզաննա Սթյուարթը, Cosmopolitan-ին տված հարցազրույցում պատմել Է, որ իրենից կախված ամեն բան արել Է, որպեսզի դստերն օգնի մասնակցելու դեֆիլեին: «Նա շատ Էր ցանկանում այդ եւ շատ Է չարչարվել»,-հավելել Է Սթյուարթ ավագը:

Մեդելինը ծնունդով Ավստրալիայից Է, ներկայում մոր հետ ապրում Է Բրիսբեն քաղաքում: Աղջկա հետ արդեն կնքել են երկու պարտավորագիր. նա գովազդելու Է Manifesta ֆիրմայի մարզահագուստը եւ everMaya-ի պայուսակները: Սթյուարթն ինքն ավելի վաղ հայտարարել Էր, որ երազում Է աշխատել այն ապրանքանիշների համար, որոնց արտադրանքն իրեն ամենից շատ Է դուր գալիս (Gucci, Versace եւ Forever 21):

Դեռահասության տարիքում Սթյուարթը, ինչպես եւ Դաունի համախտանիշով շատ մարդիկ, տառապել Է ավելորդ քաշից: Բայց պոդիումի հետ կապված երազանքը նրան օգնել Է սննդաբաժնից բացառել բարձրկալորիական մթերքները, ինչն աղջկան օգնել Է նիհարել 20 կիլոգրամով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում