Հասարակական

ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,

Ցավով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Էմմա Արսենի Օհանյանի մահվան մասին: Լինելով կիրթ եւ բնականից համեստ մի անձնավորություն՝ տիկին Էմման եղել է մեր հասարակության արժանի ներկայացուցիչը, բոլորանվեր ծառայել իր ժողովրդին, միաժամանակ եղել ազգային արժեքների ու ընտանեկան օջախի պահապանը:

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում