Ֆրանսահայ խոհարարը շոգին դիմակայելու հայկական բաղադրատոմս է առաջարկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերդ քաղաքում 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Մեղրի ու հատապտուղների փառատոնի նպատակն է տեղի բնամթերքի և խոհանոցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Ֆրանսիայից ժամանած հայազգի խոհարար Ալեն Ալեքսանյանը տեղում պատրաստում և փառատոնի մասնակիցներին էր հյուրասիրում տարածաշրջանին բնորոշ ըմպելիք` խոտաբույսերով, մեղրով և հատապտուղներով: «Ես Ֆրանսիայից եմ եկել` Ռոն Ալպ շրջանից, իմ այստեղ գտնվելու նպատակն է տեղի բնական մթերքներն արժևորելը: Մեղրի և հատապտուղների փառատոնին ես հանպատրաստից մի բաղադրատոմս կներկայացնեմ: Եթե օգտվենք ինքնաեռից, կարող ենք շատ խոտերով ստանալ թուրմ, բայց քանի որ շատ խիտ թուրմ է ստացվում, այն խառնում ենք մեղրի հետ, ավելացնում տարբեր հատապտուղներ: Ու քանի որ շատ շոգ է այս պահին, կարող ենք սառը ջուր ավելացնել, ձմռանը` տաք ջուր: Սառը թեյ խմելու փոխարեն, խնդրեմ, դուք ունեք հայկական ծագումով շատ ավելի համեղ ու օգտակար ըմպելիք, որն այսօր պետք է կրի «Մեղրաբույր» անունը»,-ասաց Ալեն Ալեքսանյանը` արդեն պատրաստ ըմպելիքը հյուրասիրելով «Արմենպրես»-ի թղթակիցներին:

Ֆրանսահայ խոհարարի խոսքով` փառատոնները ամենագեղեցիկ պատկերն են հաղորդում Հայաստանին: «Հայաստանում պետք է կարողանանք պաշտպանել բնակչությանը, կարևորը ոչ թե քաղաքականությունը, քաղաքական գործիչներն ու Երևանն են, այլ մարզային բնակչությունը: Ես ավելի շատ գյուղն եմ սիրում, քան քաղաքը»,- եզրափակեց Ալեն Ալեքսանյանը:

2012 թվականից անցկացվող միջոցառմանը մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, տարբեր արտադրողներ: Փոքրիկ տաղավարներում նրանք այցելուներին են ներկայացնում իրենց արտադրանքը: Փառատոնի կազմակերպիչը«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամն է: Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնն անց է կացվում Բերդի Սորանի այգում` երգի ու պարի, թատերական ներկայացումների, ուրախ զրույցների միջավայրում: Քանի որ փառատոնը համընկնում է Խաղողօրհնեքի հետ, կատարվում է նաև խաղողի օրհնության կարգ:

Բերդ քաղաքը գտնվում էՏավուշ գետիձախ ափին,Երևանից հեռու է 202 կմ, մարզկենտրոնից՝ 69 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ: Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +21C է:Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Քաղաքի մոտ գտնվում են10-րդ դարիհայկականՏավուշ ամրոցի ավերակները,Նոր ՎարագավանքևԽորանաշատ վանքերը,Կիկլոպյան ամրոցը(մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը։Քաղաքից2 կմ դեպի արևմուտք` Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում, է գտնվում միջնադարյան Սուրբ Նշան եկեղեցին, որն անվանվում է նաև ՄարիամՄայրի վանք: 2014 թվականին Բերդում բացվեց նաևՍուրբ Գևորգ եկեղեցին:

Հայերեն English Русский

Հայաստանի ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համար. պաշտոնավարումը կասեցվել է

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով