Հասարակական

Մարտունի քաղաքը շուքով դիմավորեց համահայկական խաղերում աչքի ընկած մարզիկներին

2 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքը շուքով դիմավորեց համահայկական խաղերում աչքի ընկած մարզիկներին

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները ցնծությամբ են դիմավորել համահայկական խաղերում 5 մեդալ նվաճած համաքաղաքացի բազկամարտիկներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի տնօրեն, համահայկական խաղերում Մարտունի քաղաքի մարզիկների մարզիչ-պատասխանատու Գեւորգ Բաղդասարյանը, մարտունեցի երեք բազկամարտիկներ կարողացել են նվաճել 5 մեդալ եւ 135 մասնակից թիմերի միջեւ մեդալների նվաճման քանակով զբաղեցրել 15-րդ տեղը:

Էսմինա Բեյբությանը ձախ ձեռքի պայքարում գրավել է առաջին, աջ ձեռքի պայքարում` երկրորդ տեղը: Ազատ Սրապյանը ձախ ձեռքի պայքարում գրավել է երկրորդ, աջ ձեռքի պայքարում` երրորդ տեղը: Ժասմինա Մելիքսեթյանը աջ ձեռքի պայքարում գրավել է երրորդ տեղը:»5 մեդալի նվաճումը եւ 15-րդ տեղը բավականին խոսուն արդյունքներ են մեր քաղաքի համար: Ոգեւորված են թե’ մարզիկները, թե’ մեր համաքաղաքացիները: Օրերս քաղաքապետարանը պատվոգրեր եւ նվերներ կհանձնի մեր մեդալակիր մարզիկներին ու մարզիչներին»,-նշեց Գեւորգ Բաղդասարյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից ստացված տվյալներով` Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ,Վարդենիս եւ Գավառ քաղաքների թիմերը համահայկական խաղերում մեդալներ չեն նվաճել:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում