Արթուր Սարկիսովը կվիրահատվի
1 րոպեի ընթերցում
![Արթուր Սարկիսովը կվիրահատվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/815294.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը բաց կթողնի 2 ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sovsport կայքը:
Արմավիրի «Տորպեդո»-ի հետ հանդիպման ընթացքում Սարկիսովը վնասել է ձեռքը` միևնույն ժամանակ շարունակելով խաղալ: Բուժզննումից հետո ի հայտ է դարձել, որ ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել, դրա համար վիրահատություն է պետք:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Դանիայի հետ: