Թուրքիայում կոալիցիոն կառավարություն չի կազմվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կառավարական կոալիցիա չի կազմվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:

«ՀԺԿ-ի հետ ի սկզբանե տարաձայնություններ ենք ունեցել արտաքին քաղաքականության և կրթության հարցում»,- ասել է Դավութօղլուն` նշելով, որ 12 տարվա ընդդիմություն հանդիսացող Քըլըչդարօղլուի հետ 12-ամյա իշխանական կուսակցությունը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Անհամաձայնությունը բնական երևույթ որակելով` երկրի վարչապետը նշել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել երկիրն առանց կառավարության չթողնելու համար:

Դավութօղլուն հայտնել է նաև, որ ամենամեծ հավանականությունը վաղաժամ ընտրություններն են:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը` ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Այդ պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար սկսել է բանակցել 10 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների՝քեմակալան Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ), Ազգայնական շարժում ևքրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ: Բանակցությունների ընթացքը բացառեց քրդական կամ ազգայնական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Արդյունքում իշխող կուսակցությունը և քեմալականները նախապես ընտրված պատվիրակությունների մակարդակով 5 հանդիպում անցկացրին՝ քննարկելու կոալիցիա կազմելու շուրջ երկու կողմերի նախապայմաններն ու ցանկությունները:

Հայերեն English Русский

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը