Անջելինա Ջոլին դարձել Է Աֆղանստանի մասին պատմող «Կերակրողը» ֆիլմի պրոդյուսերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ հոլիվուդյան դերասանուհի եւ ռեժիսոր Անջելինա Ջոլին դարձել Է «Կերակրողը» անիմացիոն ֆիլմի պրոդյուսերը, որը պատմում Է թալիբների տիրապետության ժամանակաշրջանում Աֆղանստանի կյանքի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 11-ին հաղորդել Է Variety հանդեսը:
«Անջելինա Ջոլին նախագծին որպես գործադիր պրոդյուսեր մասնակից Է դարձել իր Jolie Pas ընկերության միջոցով»,-նշում Է հրատարակությունը: Ֆիլմի ռեժիսորն իռլանդուհի Նորա Թվոմին Է: Նա ճանաչում Է ստացել 2009 թվականին «Քելսի գաղտնիքը» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո:
«Կերակրողը» կինոնկարի կենտրոնում 11-ամյա աֆղանցի աղջիկ Է՝՝Փարվանան, որը հոր ձերբակալումից հետո ստիպված Է լինում որպես տղա ներկայանալ, որպեսզի դրամ վաստակի ընտանիքը կերակրելու համար: Ֆիլմը հիմնված Է գրող Դեբորա Էլիսի՝ 2000 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: