Սպորտ

«Բարսելոնա»-ն դրամատիկ պայքարում հաղթեց «Սևիլիա»-ին և տիրացավ Եվրոպայի Սուպերգավաթին

2 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն դրամատիկ պայքարում հաղթեց «Սևիլիա»-ին և տիրացավ Եվրոպայի Սուպերգավաթին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Սուպերգավաթի այս մրցաշրջանի հաղթողը կատալոնական «Բարսելոնա»-ն է:

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն այս տարի անցկավեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:Հանդիպման մեկնարկից չէր էլ անցել 10 րոպե, երբ թիմերն արդեն փոխանակվել էին մեկական գնդակներով: Մեկնարկից 3 րոպե անց ստանդարտ դիրքից խաղի հաշիվը բացեց «Սևիլիա»-ի ֆուտբոլիստ Բանեգան: 4 րոպե անց Մեսսին անվրեպ և դիպուկ իրացնելով ստանդարտ դիրքը և հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1: Հանդիպման 16-րդ րոպեին Մեսսին կրկին աչքի ընկավ դիպուկությամբ՝ ստանդարտ դիրքից առաջ մղելով «Բարսելոնա»-ին (2-1): Մինչ թիմերը կգնային հանգստի, «Բարսելոնա»-ն խփեց նաև 3-րդ գնդակը: Գոլն իր ակիվում գրանցեց Ռաֆինիան:Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Սուարեսը խփեց կատալոնացիների 4-րդ գնդակը: Խաղի 57-րդ րոպեին «Սևիլիա»-ի կազմում աչքի ընկավ Ռեյեսը, իսկ 72-րդ և 81-րդ րոպեին գոլերի հեղինակ դարձան Գամեյրոն և Կոնոպլանկան (4-4): Ի վերջո հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ կատալոնական թիմին հաղթանակ բերեց Պեդրոյի խփած գնդակը (5-4):

«Բարսելոնա»-ն անցած մրցաշրջանից հետո տիրացավ իր 4-րդ գավաթին՝ դառնալով նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում