Միջազգային

ԱՄՆ-ը թիրախային պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմ»-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ը թիրախային պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմ»-ի նկատմամբ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ռուսական «Գազպրոմ»-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այդ մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի հրապարակած փաստաթղթում: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սսահմանում ոչ իրավաբանական անձի նկատմամբ. դրանք այս դեպքում առնչվում են կոնկրետ Հարավային Կիրինսկյան գազակոնդենսատային հանքահորի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն պատժամիջոցի, արգելվում է հանքահորին մատակարարել ամերիկյան արտադրության որևէ արտադրանք, առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների սարքավորումներ` հանքահորի վերամշակման համար:

Բացի այդ, արդեն իսկ գնված սարքերը չեն կարող մատակարարվել Հարավային Կիրինսկյան հանքահորի վերամշակման համար: Այդպիսով, սահմանափակումները տարածվում են ոչ միայն «Գազպրոմ»-ի, այլ բոլոր ընկերությունների վրա, որոնք կարող են փոխանցել ամերիկյան սարքավորումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում