Մշակույթ

Goodreads-ը Քրիս Բոհջալյանի գրքերը դասել է ամերիկյան լավագույն 100 գրքերի ցանկում

1 րոպեի ընթերցում

Goodreads-ը Քրիս Բոհջալյանի գրքերը դասել է ամերիկյան լավագույն 100 գրքերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ Goodreads-ը կազմել է ամերիկյան գրականության այն 100 գրքերի ցանկը, որոնք առավել պահանջված են ընթերցողների կողմից եւ ամենաշատն են պատվիրվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող ինտերնետային հարթակի կազմած ցանկում են ընդգրկվել նաև ամերիկահայ Քրիս Բոհջալյանի The light in the ruins, Midwives եւ «The double bind գրքերը:

Քրիս Բոհջալյանն ամերիկահայ վիպասան է 15 վեպերի հեղինակ: Առաջին՝ «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել: «Մանկաբարձուհիներ» վեպի հիմքում Վերմոնտի գյուղական մանկաբարձ Սիբիլ Դենֆորդի հետ կատարվածն է։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ եւ դարձավ New York Times –ի և USA Today-ի բեսթսելեր։

2012 թ. հրատարակվեց Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը Հայոց ցեղասպանության մասին է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում