Արցախ

Ուրուգվայից 50 ուխտագնացներ այցելել են Արամ Ա կաթողիկոսին

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայից 50 ուխտագնացներ այցելել են Արամ Ա կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայից մոտ 50 ուխտագնացներ օգոստոսի 6-ի առավոտյան այցելել են Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նրանք հիացմունքով շրջել են վերանորոգված վանքի տարածքում, մասնավորապես այցելել են Հայոց ցեղասպանության հուշարձան, Նահատակների խորան և այլ կառույցներ:

Ապա ուխտավորներն այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին: Նրանց ուղղված իր հայրապետական խոսքում Նորին Սրբությունը նախ հիշել է 1983թ. իր միօրյա այցելությունն Ուրուգվայ և գնահատանքով է արտահայտվել Ուրուգվայի գաղութում հայկական արժեքներին ու ավանդություններին հավատարմության վերաբերյալ:

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Հայ դատի հարցով Ուրուգվայի պետության զորակցությանը՝ հիշեցնելով, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:Ուխտավորներն այցելել են Անթիլիասի մայրավանք և մոտիկից ծանոթացել մայրավանքի զանազան բաժինների, հատկապես նահատակների մատուռի և Կիլիկիո թագանրանի հետ:

Նախօրեին նրանք այցելել էին Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Բեզիքյան» թանգարան: Ուրուգվայի ուխտավորները «Մարաշ» հայրենակցական միության անդամներ են և դեպի Հայաստան ու Լիբանան ուխտագնացությունը կազմակերպված է Լիբանանի և Ուրուգվայի «Մարաշ» հայրենակցական միությունների համագործակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում