Սպորտ

Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է. «Բորուսիա»-ի մարզիչ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է. «Բորուսիա»-ի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքով` Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխթիարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:

«Հենրիխ Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ումից պետք է օրինակ վերցնել: Ուրախ եմ թիմում իր պես ֆուտբոլիստ ունենալու համար: Հրաշալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է նա օգտագործում իր ներուժը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տուխելի խոսքերը մեջ է բերում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթել է «Վոլֆսբերգեր»-ին խոշոր 5-0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում