Հենրիխ Մխիթարյանն իր երեք գոլից հետո հիանալի զգացողություններ ունի
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանն իր երեք գոլից հետո հիանալի զգացողություններ ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/814557.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որավորման 3-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախեց ավստրիական «Վոլֆսբերգեր»-ին, իսկ Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթրայանը խփեց 3 գնդակ: «Հեթ-թրիկ սեզոնի տնային առաջին պաշտոնական խաղում, հիանալի զգացողություններ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Դորտմունդցիները 5-0 հաշվով հաղթեցին ավստրիական թիմին: «Բորուսիա»-ի կազմում մեկական անգամ աչքի ընկան նաև Պիեր Էմերիկ Օբամեյանգը և Մարկո Ռոյսը:
Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բորուսիա»-ն` արդեն նվազագույն հաշվով: