Life

Շառլիզ Թերոնը «Խելահեղ Մաքս»-ի շարունակության մասին իմացել Է լրագրողներից

2 րոպեի ընթերցում

Շառլիզ  Թերոնը «Խելահեղ Մաքս»-ի շարունակության մասին իմացել Է լրագրողներից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Շառլիզ Թերոնը Warner Bros. ստուդիայի հետ երկու նոր ֆիլմերի մասնակցելու պարտավորագիր չի ստորագրել, ֆիլմեր, որոնք դառնալու են «Խելահեղ Մաքսը 4. Ցասումի ճանապարհը» ժապավենի շարունակությունը: Թերոնի խոսքով՝ ոչ ոք իրեն չի տեղեկացրել այլ ֆիլմերի հնարավոր նկարահանումների մասին:

«Դա ինչ-որ նոր բան Է ինձ համար: Նման ոչ մի բան ես չեմ լսել»,-այսպես Է պատասխանել Է նա նախագծին մասնակցելու վերաբերյալ լրագրողների հարցին:

Ժապավենի շարունակման մասին ապրիլին պատմել Էր դերասան Թոմ Հարդին, որը գլխավոր դերն Է խաղացել «Խելահեղ Մաքսը 4»-ում: Այն ժամանակ նա նշել Է, որ եւս երկու ֆիլմերում խաղալու պարտավորագիր Է ստորագրել: Այնուամենայնիվ, Warner Bros. ստուդիան այդպես Էլ չի մեկնաբանել նրա հայտարարությունը:

«Խելահեղ Մաքսը 4»-ի պրեմիերան տեղի Է ունեցել մայիսին: Թերոնը կինոնկարում խաղացել Է հանգուցային դերերից մեկը. նա Էկրանին մարմնավորել Է Ֆյուրիոզա կայսրուհու կերպարը: Ռեժիսոր Ջորջ Միլերը քանիցս հայտարարել Է հաջորդ ֆիլմն այդ հերոսուհուն նվիրելու մտադրության մասին:

Կինոնկարը վարձույթում ավելի քան 300 մլն դոլար Է հավաքել 150 մլն բյուջեի դեպքում: Փորձագետները նախագիծը համարում են ձախողված, թեեւ Warner Bros. ստուդիան ինքը չի շտապում արդյունքներն ամփոփել:

Հավելենք, որ «Խելահեղ Մաքսը 4. Ցասումի ճանապարհը» 1979 թվականի «Խելահեղ Մաքսը» ֆիլմի (գլխավոր դերում՝ Մել Գիբսոն) եւ նրա եւս երկու սիքվելների շարունակությունն Է:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում