Walt Disney-ի շահույթը ռեկորդային ցուցանիշի Է հասել «Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի շնորհիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Walt Disney-ը, որն աշխարհի խոշորագույն ընկերությունն Է ժամանցի եւ մեդիայի բնագավառում, ֆինանսական երրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել Է 11 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային ցուցանիշ՝ կինովարձույթում «Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմի հաջողության եւ «Սառը սիրտ» մուլտֆիլմի հետ կապված հուշանվերների վաճառքների շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ ընկերության հասույթը չի արդարացրել շուկայի սպասումները, ինչի արդյունքում Walt Disney-ի բաժնետոմսերը օգոստոսի 4-ին Նյու Յորքում հիմնական առեւտրաշրջանի փակվելուց հետո կայացած լրացուցիչ սակարկություններում Էժանացել են 6,2 տոկոսով:

Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը, ըստ եռամսյակի արդյունքների, որն ավարտվել Է 2015 թվականի հունիսի 27-ին, կազմել Է 2,48 մլրդ դոլար՝ անցած ֆինանսական տարվա համապատասխան ժամանակաշրջանի 2,25 մլրդ դոլարի համեմատությամբ:

Ընկերության եռամսյակային հասույթն ավելացել Է 5 տոկոսով՝ մինչեւ 13,1 մլրդ դոլար:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, առաջիկա երկու եռամսյակներում Walt Disney-ը շահույթի Էական աճի հույս ունի «Աստղային պատերազմներ»-ի նոր մասի Էկրան բարձրանալու շնորհիվ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում Է դեկտեմբերի 18-ին, բայց դրա հուշանվերային արտադրանքը կվաճառվի արդեն սեպտեմբերի 4-ից:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում