Մարտին Սկորսեզեն ներկայացրել Է «Վինիլ» նոր հեռուստասերիալի թիզերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն օգոստոսի 4-ին Համացանցում ներկայացրել Է «Վինիլ» (Vinyl) նոր հեռուստասերիալի առաջին համառոտ տեսահոլովակը, սերիալ, որի պրոդյուսերներից մեկը Rolling Stones ռոք խմբի առաջատար Միք Ջագերն Է: Ֆիլմը պատվիրել Է HBO հեռուստաալիքը, որը մտնում Է Time Warner մեդիակոնգլոմերատի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցուցադրված հատվածները հաստատում են, որ հանդիսականներին գրավիչ ճանապարհորդություն Է սպասում անցյալ դարի 70-ական թվականների Նյու Յորքի երաժշտական աշխարհ»,- նշել Է KPCC ռադիոկայանը: Սերիալի սյուժեի հիմքում ընկած Է պատմությունը ձայնագրման ընկերության կառավարչի մասին, ընկերություն, որը փորձում Է դիմանալ արագորեն փոփոխվող երաժշտական ոճերի ու ճաշակների դարաշրջանում: «Վինիլի» սցենարը գրում Է Թերենս Ուինթերը: Նա «Սոպրանոյի կլանը» (1999 – 2007) դասական համարվող հեռուստատեսային սերիալի ստեղծողն Է:
Հոլիվուդյան շրջաններում կարծում են, որ «Վինիլ» սերիալը կդառնա գլխավոր գեղարվեստական իրադարձություններից մեկը գալիք 2016 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: