Մշակույթ

Լեպսը Երևանում կերգի մեծ լսարանի համար

1 րոպեի ընթերցում

Լեպսը Երևանում կերգի մեծ լսարանի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված երգիչ, ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսի` երկար սպասված հայաստանյան մենահամերգը տեղի կունենա նոյեմբերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Մեցցո փրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը տեղեկացրեց, որ համերգը կանցկացվի նոյեմբերի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Լեպսը երկրորդ անգամ է Հայաստանում, բայց այս անգամ մեր հրավերով է եկել: Մի քանի ամիս բանակցություններ ենք վարել, որպեսզի իր գրաֆիկում հարմար օր գտնի համերգի համար»,-նշեց Անի Սաղոյանը:

Նա հավելեց, որ համերգի տոմսերի արժեքը կլինի 5-120 հազար դրամի սահմանում. դրանք վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից։

ՌԴ վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը վրացական ծագում ունեցող հայտնի ռուս երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր և Էստրադային արվեստի միջազգային գործիչների միության անդամ։ Նա «World Music Awards»-ի, «Տարվա երգ»-ի, «Ոսկե գրամոֆոն»-ի մրցանակակիր է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում