Life

Երգչուհի Գվեն Ստեֆանին եւ երաժիշտ Գեւին Ռոսդեյլն ապահարզան են տվել գրեթե 13 տարվա ամուսնությունից հետո

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Գվեն Ստեֆանին եւ երաժիշտ Գեւին Ռոսդեյլն ապահարզան են տվել գրեթե 13 տարվա ամուսնությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին եւ նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գեւին Ռոսդեյլը, ապահարզան են տվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին, ամուսնալուծության փաստաթղթերը տրվել են Կալիֆոռնիայի նահանգի դատարաններից մեկը:

Կից փաստաթղթերում 45-ամյա Ստեֆանին նշել Է, որ ամուսնալուծության պատճառն «անհաղթահարելի տարբերություններն» են: Հռչակավոր զույգը, որը երեք համատեղ երեխա ունի, ապրում Էր Լոս Անջելեսում: Նրանց ամուսնությունը շարունակվել Է ավելի քան 12 տարի:

«Թեեւ մենք ընդունել ենք բաժանվելու փոխադարձ որոշում, մենք մնում ենք մեր երեխաների ծնողները եւ համատեղ կշարունակենք նրանց դաստիարակել երջանիկ եւ առողջ պայմաններում»,- նշված Է Ստեֆանիի եւ Ռոսդեյլի համատեղ դիմումի մեջ:

No Doubt խմբի մեներգչուհի Ստեֆանիի անձական կարողությունը հասնում Է 80 միլիոն դոլարի, իսկ բրիտանական Bush ռոք-կոլեկտիվի ֆրոնտմեն 49-ամյա Ռոսդեյլինը՝ 35 միլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում