Թուրքիան «Իսլամական պետության» բաղկացուցիչ մասն է. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն»-ը (ԻՊ) Թուրքիային համարում է իր բաղկացուցիչ մասը եւ գտնում, որ եկել է Թուրքիայում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու ժամանակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի թուրքական ծառայությունը, «ԻՊ. բարբարոսության պետություն» գրքում հայտնում է սիրիացի ընդդիմադիր եւ մարդու իրավունքների պաշտպան Հայսեմ Մաննան:

Սիրիացի փորձագետը նշում է, որ ԻՊ-ն Թուրքիային մտցրել է իր «Իսլամական պետություն» նախագծի մեջ:

«ԻՊ-ն առանց աղմուկի կազմակերպվել է Թուրքիայում, նրանց հարձակումների առաջին թիրախները կլինեն շիաները, քրդերը եւ մյուս ազգային փոքրամասնությունները», -գրքում գրել է նա:

Մաննան գրքում հիշեցրել է, որ 2000-ական թվականներին հարեւան Իրաքում ընթացող բախումների ժամանակ արմատական իսլամիստական խմբավորումների` իր տարածքով Իրաք անցնելու վրա աչք փակած Թուրքիան չէր տեսնում, որ դա կարող է վտանգ առաջացնել հենց իր համար, եւ Անկարան ներկայում եւս կրկնում է իր այդ սխալը:

«2003 թվականին Թուրքիան օգնություն ցուցաբերեց Սիրիայում ԻՊ-ի ղեկավար եւ Ալ Կաիդայի առաջնորդներից Մուսաբ Էլ Զերքավիին: Աչք փակելով իր տարածքով Իրաք մեկնող Սիրիայի ջիհադականների վրա՝ Անկարան աջակցեց վերջիններիս: Թուրքիան այժմ եւս նույն բանն է անում: Վերջին 16 ամիսների ընթացքում ԻՊ-ից եւ Ալ Նուսրայի ճակատից 1200 մարդ Թուրքիայի տարածքով մեկնել է Սիրիա եւ Իրաք: Իսկ մինչ այժ Թուրքիայի տարածքով 12 հազարից ավելի մարդ է անցել Սիրիա: Ներկայում Թուրքիայում ԻՊ-ն 3000-ից ավելի գաղտնի գործակալներ եւ ցանցեր ունի», -հայտնում է Մաննան:

Անդրադառնալով Թուրքիայում ԻՊ-ի հնարավոր գործողություններին՝ Մաննան գրում է. «ԻՊ-ն Թուրքիայում կկրկնի Իրաքում անցած ճանապարհը: Նրանք առաջին հերթին հարձակումներ կիրագործեն շիաների, քրդերի եւ մյուս փոքրամասնությունների վրա: ԻՊ-ն աշխատելու է Թուրքիայում հարձակումներ գործել թուրք չհանդիսացող խմբերի վրա: Ներկայում ԻՊ-ի մարտիկները քրդերին թշնամի են համարում, քանի որ բավականին կորուստներ ենն տվել Իրաքում փեշմերգաների (քուրդ զինվորականների), Սիրիայում` քրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) դեմ մարտերում, եւ նրանց դեմ այժմ լցված են վրեժով», -գրում է Մաննան:

Սիրիացի իրավապաշտպանի խոսքով` Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) բավականին տեղեկացված է երկրում ԻՊ-ի գործունեությամբ, եւ Անկարան ներկայում այդ ահաբեկչական խմբավորմանը թուլացնելու դիրքորոշում է որդեգրել:

Հայերեն Русский

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները