Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիա»-ի հիմնական կազմում տեղ ունենալու մասին
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիա»-ի հիմնական կազմում տեղ ունենալու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/814025.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է դորտմունդյան ակումբում իր հիմնական կազմում լինելու մասին:
«Ոչ մեկն ինձ համար չի երաշխավորել մեկնարկային կազմում տեղ ունենալը: Շարունակում եմ ինձ վրա աշխատել և այլևս ապրումներ չեմ ունենում սխալների դեպքում: Միայն աշխատելու և աշխատելու շնորհիվ է, որ կարող ես առաջադիմել: Շուտ եմ մոռանում սխալները և մտածում եմ հաջորդ խաղի մասին արդեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթրայանի խոսքերը մեջ է բերում Spox կայքը:
Այժմ Դորտմունդի «Բորուսիա»-ն նախապատրաստվում է օգոստոսի կեսերին մեկնարկող Բունդեսլիգային: Թիմը մի շարք ընկերական հանդիպումներ է անցկացրել: